Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչ տեղեկություններ ունի Արցախում նախորդ տարի տեղի ունեցած վերջին իրադարձություններից, նա ասաց, որ տեղեկություններ չունի, սակայն բացառում է, որ Հայաստանում իշխանությունն ու զինված ուժերը տեղյակ չեն եղել, թե ինչ է կատարվելու:
«Եթե տվյալ իշխանությունները, որոնց միակ հենարանը ՀՀ իշխանություններն էին, համաձայն չեն եղել, ինչպես են գնացել, ստորագրելու, ում վրա են հույս դրել, որ գնացել, ստորագրել: Կա երկու կողմ՝ հայկական ու թուրքական, ասենք թուրքերի վրա են հույս դրել: Իմ պատկերացմամբ՝ եթե երաշխիքներ էլ չեն տվել, ապա չեն էլ առարկել այս իշխանությունները»,- հավելեց նա:
Մասնրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը